‘Ու՞ր են երեխաները. Մամուլ’

1803

«ՀԺ»-ն գրում է, որ այս տարի ևս հայաստանյան բազմաթիվ դպրոցներում չկան առաջին դասարանցիներ, և դա կարծես սովորական է դառնում:

Շատ ավելի շատ են այն ուսումնական հաստատությունները, որտեղ առաջին դասարանցիների թիվը հասնում է 5-ի:

Թերթը գրում է, որ եթե 2011-ին այսպիսի պատկերի կարելի էր հանդիպել միայն գյուղական համայնքներում, այս տարի արդեն աշակերտ չունենալու խնդրի առաջ կանգնել են նաև քաղաքներում գործող դպրոցները: Եւ սա՝ այն դեպքում, երբ թերթին չի հաջողվել ստանալ տեղեկությունների մի քանի մարզերից, և ներկայացված են 6 մարզերի տվյալներ:

Օրինակ, առաջին դասարանցի չկա Քաջարանի թիվ 6 դպրոցում, Գորիսի թիվ 1 դպրոցում, Վանաձորի թիվ 26 դպրոցում: 

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ Սերժ Սարգսյանի «ասուլիսից». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անձնական շահը՝ որպես պետական մտածելակերպ. Մամուլ’