‘
Կլոունադան գնալով ավելի ա թափ հավաքում: Ասում են` «Տեր-Պետրոսյանը դեմ ա արտահայտվում պահանջատիրությանը, թշնամիների հետ ցանկանում ա բարիդրացիական հարաբերություններ հաստատել, իսկ դա խոսում ա հակապետական գործունեության մասին»: Երբ այդ միտքը կրկնում են նաև դաշնակցության ներկայացուցիչները, կլոունադայի պատկերը լիարժեք ա դառնում:
Երբ ընդամենը մի քանի տարի առաջ Սերժը «առանց նախապայմանների» հայ-թուրքական հարաբերություններ էր պատրաստվում կարգավորել, ուրանալով Ցեղասպանությունը, այդ ժամանակ ո՞ւր էին մեր պահանջատերները: Իսկ հիմա լուրջ դեմքերով կանգնել ու պահանջատիրությունից են խոսում: ՀՀԿ-ն խոսում ա պահանջատիրությունից: «Առանց նախապայմանների», Ցեղասպանության ուրացման գնով սահման բացողները, աշխարհի բոլոր ամբիոններից Արցախի հարցը բացառապես փոխզիջման միջոցով լուծել տեսնողները, աջ-ձախ խաբվողները, խոսում են պետական շահից ու անթույլատրելի են համարում պահանջատիրության մերժումն ու զիջողականությունը:
Նույնիսկ Դաշնակցությունը, երբ դուրս եկավ իշխանական կոալիցիայից, իր անհամաձայնությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը բացատրում էր ոչ թե նրանով, որ պահանջատիրության մասին կետ չկա այդ փաստաթղթերում, կամ որ թշնամիների հետ հարաբերություններ են փորձում կարգավորվել, այլ գլխավորապես ասվում էր այն, ինչ ասում էր Տեր-Պետրոսյանը, այն է` հարաբերությունները պետք ա կարգավորվեն առանց նախապայմանների, հարցը չկապելով Արցախի խնդրի հետ, և երկրորդ, պետք ա վճռականորեն մերժվի Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Տեր-Պետրոսյանի կողմից այդ միտքը ասվում էր 20 տարի առաջ, 7 տարի առաջ, հիմա էլ ա ասվում:
Մի տարի խոսում են պահանջատիրության մասին, 2 տարի անց` նախապայմանների մերժման, 3 տարի անց` փոխզիջման, որոշ ժամանակ անց` որոշ պատմական պայմանագրերի մերժման, հետո կրկին վերադառնում են պատմական անցքերին, այնուհետև կողմնակից են դառնում երկխոսությանը, ապա հայտարարում են, որ թշնամիների հետ չեն երկխոսում ու փոխզիջման չեն գնում, դառնում են պահանջատեր ու մեղադրում են Տեր-Պետրոսյանին պետական շահի մասին «սխալ պատկերացումներ» ունենալու համար: Տիեզերական հանճարեղություն ա:
‘