‘ՈւԱԱԽ քարտուղար. Ռուսաստանյան զորքերը սահմանից չեն հեռացել’

674

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հերքել է այն տեղեկությունները, թե ռուսաստանյան զորքերը հեռացել են Ուկրաինայի սահմանից: Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ ներկա պահին սահմանի մոտ կա ՌԴ 40 հազար զինծառայող:

«Այն հայտարարությունները, թե ռուսաստանյան զորքերը հեռացել են սահմանից, չեն համապատասխանում իրականությանը: Այս պահին ՌԴ 40 հազար զինծառայողներ սահմանի մոտ են»,- ասել է Պարուբին այսօր Կիևում կայացած ճեպազրույցում:

«Տեղի է ունեցել ոչ թե զորքերի հեռացում սահմանից, այլ, ընդհակառակը՝ ռոտացիա»,- ընդգծել է ՈւԱԱԽ քարտուղարը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ադիբեկյանը՝ հոսանքի թանկացման մասին. Սա լավ դաս է, որ դառնանք բանական-ռացիոնալ’
Հաջորդ հոդվածը‘Մ.Մելքումյան. էներգետիկ համակարգի ներկայիս իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագները կարելի է բարձրացնել կես տարին մեկ’