Իսպանիայում ուկրաինացի բլոգերը ձերբակալվել է

809

Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարին, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ, ձերբակալվել է Իսպանիայում, հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Դա հնարավոր է դարձել ՈՒԱԾ-ի  և գլխավոր դատախազի գրասենյակի, միջազգային գործընկերների սերտ համագործակցության և ուկրաինացի իրավապահների բազմամակարդակ հատուկ գործողության շնորհիվ»- հայտարարել են մամուլի ծառայությունում։

Շարին կասկածվում է երկու հոդվածով՝ «Պետական դավաճանություն» և « Քաղաքացիների իրավահավասարության խախտում՝ կախված նրանց ռասայական, ազգային պատկանելությունից, կրոնական համոզմունքներից, հաշմանդամությունից և այլ նշաններից»։

Անվտանգության ծառայության կարծիքով՝ բլոգերը «հակաօրինական գործունեություն է իրականացրել՝ ի վնաս Ուկրաինայի անվտանգության տեղեկատվության ոլորտում»։

«Հիմքեր կան ենթադրելու, որ Անատոլի Շարին գործել է օտարերկրյա կառույցների պատվերով»,- պնդում են գերատեսչությունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրապարակից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Ապացուցվածը և անապացուցելին