‘ՈՒԱԾ. Լուգանսկի վարչական շենքի գրավումը պետական իշխանության տապալման փորձ է’

652

Ուկրաինայի անվտանգության ծառայության Լուգանսկի շրջանային վարչությունը մինչդատական հետաքննություն է սկսել շրջանային պետական վարչական շենքի գրավման փաստով, այսօր հաղորդել է շրջանի դատախազության մամլո ծառայությունը:

Մամլո ծառայության տվյալներով՝ ՈւԱԾ վարչությունը վարչական շենքի զավթումը հետաքննում է Ուկրաինայի ՔՕ 109 հոդվածի 1 հոդվածով (գործողություններ, որոնք ուղղված են սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ տապալմանը, կամ պետական իշխանության զավթում), և 110 հոդվածի 1 մասով ( ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ):

Նախօրեին ռուսաստանյան դրոշներով մարդիկ գրավել են Լուգանսկի շրջանի պետական վարչական շենքը, մտել են վարչական շրջանի ղեկավար Միխայիլ Բոլոտսկիխի աշխատասենյակ և նրան ստիպել հրաժարականի դիմում գրել: Ավելի ուշ Բոլոտսկիխը հայտարարել է, որ հրաժարական է տվել ճնշման ներքո և շարունակում է կատարել մարզպետի պարտականությունները:

Լուգանսկի լրատվամիջոցների տվյալներով՝ դրանից առաջ Շևչենկոյի հուշարձանի մոտ բախում է տեղի ունեցել շենքը զավթողների և Լուգանսկի «եվրամայդանի» ակտիվիստների միջև:

Վարչական շենքի տանիքից հանվել է Ուկրաինայի դրոշը, և  փոխարենը տեղադրվել է Ռուսաստանինը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Լյուստրացիոն հանձնաժողովի նախագահը հրապարակել է լյուստրացիայի «սև ցուցակը»’
Հաջորդ հոդվածը‘Բ. Շալանդի և Ռ. Հայրապետյանի մամուլի ասուլիսը` տեսանյութով’