‘ՈՒԱԾ ղեկավար. Ձերբակալվել են ռուսաստանցի 13 դիվերսանտներ’

1160

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դիվերսիոն գործունեության կասկածանքով ձերբակալել է առնվազն 100 մարդու, որոնցից 13-ը Ռուսաստանցի քաղաքացիներ են: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:

«Արդեն ձերբակալվել են ավելի քան 90 ահաբեկիչներ և դիվերսանտներ, այդ թվում՝ Ռուսաստանի 13 քաղաքացիներ: Դրանցից մեկը, որ ձերբակալվել է Կիևում, Գորլովկայում և Սլավյանսկում գործող դիվերսիոն խմբերի պարագլխի զինակիցն է»,- հայտնել է Նալիվայչենկոն ուկրաինական լրատվամիջոցներին:

 Նա նաև հավելել է, որ հատուկ ծառայությունները կշարունակեն արձագանքել «Ուկրաինայում ահաբեկչության ֆինանսավորմանը ուկրաինացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»:

Նալիվայչենկոյի խոսքով՝ ՈՒԱԾ-ի և Ռուսաստանի ԱԴԾ-ի միջև շփումները դադարեցվել են: «Այժմ դադարեցվել են բոլոր շփումներն ագրեսորի հետ, ավելին, երկկողմ բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը խզվել են»,- ասել է նա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ասանժը հայտարարել է, որ բրիտանացիներն իրեն խոշտանգել են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի 12 դեսանտայիններ զոհվել են Կրասնի Լեմանի մատույցներում’