‘Ուգանդայում կորել է Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականը ‘

629

Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականը գրեթե ողջ կազմով՝ 17 խաղացողներ եւ թիմի բժիշկը, կորել են Ուգանդայում: Էրիթրեացի ընդդիմադիրների վարկածքվ, նրանք թաքնվել են՝ հետագայում քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով:  Հավաքականը մեկնել էր մասնակցելու Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայի ֆուտբոլային ասոցիացիաների միության կազմակերպած մրցաշարին: 2009-ին Էրիթրեայի ֆուտբոլային հավաքականի 13 խաղացողներ անհետացել էին Քենիայում տեղի ունեցած տարածաշրջանային մրցաշարում պարտություն կրելուց հետո:

ՄԱԿ-ի տվյալներով, ոչ միայն ֆուտբոլիստները, ամսական հարյուրավոր մարդիկ են փախնում Էրիթրեայից: Պատճառն, ըստ արտասահմանյան դիտորդների, իշխանությունների բռնաճնշումներն են, աղքատությունը եւ համընդհանուր զինապարտությունը: 

Աֆրիկայի հյուսիս-արեւելքում գտնվող Էրիթրեան Եթովպիայից անկախացել է 1993-ին: 

Նախորդ հոդվածը‘Մայրը հարձակվել է իր տղային վնասվածք հասցրած ֆուտբոլիստի վրա. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օդանավակայանից մինչեւ «Չարբախ» կայարան նոր երկաթուղի կկառուցվի ‘