Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը ռեկորդ է սահմանել ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի դեմ խաղալու շնորհիվ Լյորիսը գերազանցել է Լիլիան Տյուրամի ռեկորդը (142 խաղ)։ Ուգո Լյորիսն ազգային թիմում անցկացրել է 143 հանդիպում։
Լյորիսը դարձել է նաեւ Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիրը աշխարհի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով՝ 18 խաղ։ Նա գերազանցել է Թիերի Անրիի եւ Ֆաբիեն Բարտեզի ցուցանիշը՝ 17 խաղ։
Ֆրանսիայի հավաքականն անգլիացիներին հաղթել է 2:1 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Մարոկկոյի թիմի հետ։
