‘Ուգո Չավեսը փոփոխություններ է կատարել Վենեսուելայի կառավարության կազմում’

554

Ուգո Չավեսը, որը Կուբայում բուժման կուրս է անցնում, փոփոխություններ է իրականացրել Վենեսուելայի կառավարության կազմում: Նախագահ Չավեսի որոշմամբ՝ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնին է նշանակվել նախկին փոխնախագահ Էլիաս Հաուան, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Մինչ այդ՝ Վենեսուելայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջել է, որ երկրի կառավարության վերջին մեկ տարվա գործունեության հաշվետվությունը ներկայացնի ոչ թե գործող փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, այլ անձամբ Չավեսը: Ընդդիմության համոզմամբ՝ Չավեսը փորձում է երկրի ղեկավարի կարգավիճակում լեգալացնել Մադուրոյին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Ուգո Չավեսը չարորակ ուռուցքի հեռացման հերթական վիրահատությունն է տարել Կուբայում:

Ներկայումս Վենեսուելայի նախագահի առողջական վիճակը կայունացել է, և նա հիվանդասենյակից շարունակում է կառավարել երկիրը:

Նախորդ հոդվածը‘Պահանջում են վերջ դնել երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը և անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Սփյուռքահայ գործարարը Էդմոնդ Խուդյանը դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան’