‘Ուգո Չավեսը 3-րդ անգամ վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում’

670

Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները տոնում են հաղթանակը: Վերջինս հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում և  կպաշտոնավարի ևս 6 տարի: 

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին անցկացված նախագահական ընտրություններում 54,4 տոկոս ձայների պարզ մեծամասնությամբ Ուգո Չավեսը վերընտրվեց երկրի նախագահի պաշտոնում:

Չավեսի հիմնական մրցակիցը համարվող ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիելեսի օգտին քվեարկեց ընտրողների 45 տոկոսը:

Վերջնական հաշվարկի արդյունքում նշված թվերը դեռ փոփոխություն կկրեն, սակայն դա արդեն չի ազդի հրապարակված արդյունքների վրա:

Դիտորդների համոզմամբ այս հաղթանակը բավականին դժվար տրվեց ավելի քան 10 տարի պաշտոնավարող նախագահին: Նախընտրական արշավի ժամանակ ընդդիմությունը մեղադրում էր նրան ճնշումների և բռնապետության մեջ: Իսկ Կապրիելեսը նույնիսկ մեղադրեց Չավեսին իր կողմնակիցների մահվան մեջ:

Աղբյուրը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. «խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայում բացվում է 111-րդ Նոբելյան շաբաթը’