‘Ուգո Չավեսին տեղափոխել են ստորգետնյա բունկեր’

652

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին ինտենսիվ թերապիայի բաժնից տեղափոխել են Հավանայում գտնվող ստորգետնյա բունկեր-հիվանդանոց, հայտնում է Univision հեռուստաալիքը:

Չավեսին բունկեր տեղափոխելու համար Կուբայի իշխանությունները ստիպված են եղել անվտանգության և հատուկ ծառայությունների հարյուրավոր գործակալներ և բուժաշխատողներ ներգրավել:

Բունկերը, որում կգտնվի Վենեսուելայի նախագահը, կառուցված է եղել հատուկ Ֆիդել Կաստրոյի համար և գտնվում է նրա ստորգետյա ապաստարանի մերձակայքում:

Չավեսը բունկեր-հիվանդանոց է տեղափոխվել իր առողջական վիճակի մասին տեղեկատվական արտահոսքից խուսափելու նպատակով: Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների՝ բունկերում կնախապատրաստվի նախագահի տեղափոխումը Կարակաս:

Նախորդ հոդվածը‘Իշխանությունների հերթական պարզունակ բլեֆը’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները’