‘Ուգո Չավեսի «խելահեղությունները»՝ մահվանը նախորդած տարիներին’

737

Վենեսուելայի նախկին նախագահի մահվանից արդեն անցել է 9 ամիս՝ բավական ժամանակ, որպեսզի Վենեսուելայում ծնվեր մի նոր Չավես: Միգուցե Չավեսին շատերը կհիշեն որպես «մի ղեկավարի, ով ատում էր ԱՄՆ-ն», բայց իր կյանքում նա կատարել է շատ ավելին. Cracked ամսագիրն առաջարկում է ծանոթանալ Չավեսին մեկ այլ՝ անտեսանելի կողմից:

Չավեսը ղեկավարումէրերկիրը Twitter-ի միջոցով

2010-ին, երբ Twitter սոցիալական կայքն սկսել էր մեծ մասսայականություն վայելել, Չավեսը հայտարարեց, որ այն համարում է «տեռորիզմի տարածման գործիք»: Սակայն հետագայում, երբ սկսեց քիմիաթերապիայի կուրսը, կտրուկ փոխեց իր կարծիքը միկրոբլոգի մասին և սկսեց, օրինակ, Twitter-ով հրահանգներ արձակել, երկրի բյուջեից գումարներ հատկացնել տարբեր նախագծերի, օրինակ՝ այգիների կառուցման համար, և Ֆիդել Կաստրոյի հետ ֆուտբոլ դիտելիս իր ուրախությունը կիսել մյուսների հետ:

Մասնակցում էր ֆիտնեսի դասընթացների

2011-ին, երբ Վենեսուելայի հասարակությունն ակտիվորեն քննարկում էր, թե Չավեսի քաղցկեղը նրան թույլ չի տա մասնակցել 2012-ին նախագահական ընտրություններին, Ուգոն որոշեց իր ընդդիմախոսներին հակառակն ապացուցել և սկսեց ֆիտնեսի դասընթացների մասնակցնել: Նախագահական ընտրություններում Չավեսն, իհարկե, հաղթեց Էնրիկե Կապրիլեսին՝ ստանալով ձայների ավելի քան 54 %-ը, բայց դա շատերի կողմից ընկալվեց որպես ծեր մարդու վերջին ցնորք:

Չէր հանդուրժում կրծքի իմպլանտանտները

Երկիր կառավարելը Չավեսին չէր խանգարում սիրավեպեր ունենար բազմաթիվ վենեսուելացի կանանց և աղջիկների հետ, համենայնդեպս՝ այդ մասին հաճախ գրում էին լատինաամերիկյան մամուլում: Չավեսը տանել չէր կարողանում կանանց մոտ սիլիկոնե իմպլանտանտների առկայությունը և երկրում դրանց լայն տարածման համար մեղադրում էր բժիշկներին (ըստ վիճակագրության՝ Վենեսուելայում տարեկան կատարվում է սիլիկոնե իմպլանտանտների տեղադրման 40 հազար վիրահատություն): Չավեսի կարծիքով՝ հենց նրանք էին կանանց համոզում, որ մեծ կուրծք ունենալն իրենց սեռի համար առաջնային խնդիր է: Սակայն ոչ Չավեսի օրոք, ոչ էլ հիմա այս խնդիրն այդպես էլ չի լուծվել: Լատինաամերկյան երկրում, որտեղ կանայք առանց այդ էլ ամենից հաճախ են հաղթում «Միսս տիեզերք» կամ նմանատիպ այլ մրցույթներում, սիլիկոնե իմպլանտանտներ տեղադրելն այնքան սովորական է դարձել, որքան ատամնաբույժի մոտ հաճախելը:

Մահացավ այն քաղցկեղից , որը նրան ԱՄՆ-ն էր «շնորհել»

2011-ին Չավեսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն գտել է քաղցկեղ հարուցելու միջոց և իհարկե, այն առաջին հերթին կիրառել է իր դեմ: Չավեսը շարունակում էր գրառումներ կատարել Twitter-ում, որից հետո պարտադիր նշում էր, որ չի ցանկանում ոչ ոքի վիրավորել և պարզապես ճշմարտությունն է ասում:

Նախորդ հոդվածը‘Պուտինին սպասարկող օդանավն այսօր կժամանի Երեւան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ավարտում է բանակցություններն ամերիկյան Contour Global ընկերության հետ՝ Որոտանի ՀԷԿ-ի վերաբերյալ ‘