‘Ուգո Չավեսի կողմնակիցները բազմամարդ ցույց են անում ի պաշտպանություն նախագահի ‘

725

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցների բազմությունը հավաքվել է Կարակասում նախագահական նստավայրի առաջ, ի պաշտպանություն հիվանդության պատճառով սեփական երդմնակալության արարոսղությանը չժամանած նախագահի:

58-ամյա Չավեսը քաղցկեղի թվով չորրորդ վիրահատությունից հետո գտնվում է Կուբայում: Երդմնակալության արարողությունը հետաձգվել է անորոշ ժամանակով: Հինգշաբթի Վենեսուելայի խորհրդարանն օրենք է ընդունել նախագահին անհրաժեշտ տարկետում տալու մասին:  

Ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, թե օրենքի ընդունումը նախագահի իշխանության փոխանցման հետ կապված շատ հարցերևի պատասխաններ չի տվել: Միաժամանակ նա կոչ է արել իր կողմնակիցներին զերծ մնալ հակակառավարական ցույցերից:

 

 


Նախորդ հոդվածը‘FIFPro-ի գլխավոր քարտուղար վրդովված է Պուտինի օրինագծից’
Հաջորդ հոդվածը‘Բարոզու. Բրիտանացիների գործն է՝ մնալ կամ դուրս գալ ԵՄ կազմից ‘