‘Ուդալցովին անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել’

673

«Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովին, որն այսօր ներկայացել է ՌԴ քննչական վարչություն, Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է ներկայացվել,  РИА Новости-ին հայտնել է այդ գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Հուսով եմ՝ կդիմանամ: Ռուսաստանն ազատ կլինի: Եթե որևէ մեկը կարծում էր, թե պիտի փախչեի երկրից, ապա նա մոլորության մեջ էր»,- հայտարարել է Ուդալցովը՝ քննչական վարչություն մտնելիս:

Իր հերթին Մարկինն ընդգծել է, որ Ուդալցովը մեղադրանքը չի ընդունել: Նա նաև տեղեկացրել է, որ Ուդալցովի խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, չի փոխվել:

Ավելի վաղ անկարգությունների կազմակերպան գործով ձերբակալվել էին Ուդալցովի զինակիցները՝ Կոնստանտին Լեբեդևը և Լեոնիդ Ռազվոզժաևը, որոնց նույնպես անկարգությունների կազմակերպման մեղադրանք է ներկայացվել: Նրանք  գտնվում են մոսկովյան «Լեֆորտովոյի» քննչական մեկուսարանում:

Նախորդ հոդվածը‘Ուղերձ Գյուլին, կամ ինչո՞ւ է շտապում Սերժ Սարգսյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Չիրկինը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր’