‘Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երրորդն է (տեսանյութ, լուսանկարներ)’

887

Եվրո-2016-ի ընտրական փուլի չորրորդ տուրում գրավելով Սլավակիայի հավաականի դարպասը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվեց երրորդ տեղում ընթացող Ջիմի Գրիվզին:

Դա Անգլիայի հավաքականի ավագի 44-րդ գոլն էր ազգային թիմում: Ռունիից շատ գոլ խփել են միայն Գարի Լինեկերը (48) և Բոբի Չարլթոնը (49): 

Նշենք նաև, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղը Ռունիի համար 100-րդն էր Անգլիայի հավաքականում:

Նախորդ հոդվածը‘ Ռոման Բերեզովսկին Եվրոպայի ամենատարիքով ֆուտբոլիստների տասնյակում է’
Հաջորդ հոդվածը‘Իսկո. «Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» մարզիչներն աշխարհում լավագույններն են, և ես փորձում եմ բավարարել նրանց պահանջները» (տեսանյութ)’