‘ Ուեյն Ռունին բաց կթողնի երկու ամիս’

828

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ծնկի վնասվածք ունի եւ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ մոտ երկու ամիս: 30-ամյա ֆուտբոլիստը մարզումները կվերսկսի միայն մարտի վերջում, հաղորդում էtelegraph-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռունին բաց կթողնի փետրվարի 18-ին կայանալիք Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպումը դանիական «Միտյուլանդի» հետ:

Փետրվարի 13-ին կայացած Անգլիայի առաջնության «Սանդերլենդի» հետ խաղում Ռունին մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց 1:2 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու.«Հույս ունեմ՝ մինչև մրցաշրջանի ավարտն այսպիսի «վատ» մարզավիճակում կլինեմ»’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. «Խաղում եմ Իսպանիայի համար, քանի որ այս պահին իսպանացի եմ»’