‘
Չեշիրի ոստիկանությունը հաստատել է, որ «Էվերթոն»-ի հարձակվող Ուեյն Ռունիին մեղադրանք է առաջադրվել անսփաթ վիճակում ավտոմեքենան վարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ այս ամսվա վերջում 31-ամյա ֆուտբոլիստը կկանգնի դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը կանգնեցրել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացողի ավտոմեքենան արագությունը գերազանցելու համար: Դրանից հետո Ռունին ձերբակալվել էր, իսկ մի քանի ժամ հետո գրավի դիմաց ազատ արձակվել:
‘