‘Ուեյն Ռունին «Մանչեստր Յունայթեդի» նոր ավագն է’

599

 

Գլխավոր  մարզիչ Լուի վան Գալը հանդես է եկել հայտարարությամբ, որից հետո հայտնի է դարձել  «Մանչեսթր Յունայթեդի» նոր ավագի անունը: Թիմի ավագն  է  Ուեյն Ռունին: 

Այն բանից հետո, երբ թիմից հեռացել   է Նեմանյա Վիդիչը, ավագի հարցը  բաց է մնացել: Մամուլը այդ պարտականությունների համար հարմար էր գտնում  Ուեյն Ռունիին, Ռոբին վան Պերսիին  և մյուսներին:

 Հիմա արդեն հայտնի է դարձել, որ ավագի թևկապն ունի սեփականատեր. դա Ուեյն Ռունին :է:

«Ինձ և ընտանիքիս համար սա մեծ պատիվ է: Ես պետք է լինեմ այդպիսի մեծագույն ակումբի ավագը: Մեր հանդերձարանում միշտ էլ եղել է բարձր թիմային ոգի: Ես երախտապարտ եմ մարզչին՝  այսպիսի վստահության համար»,-ասել է Ռունին մանկունյացիների պաշտոնական կայքին տրված հարցազրույցում:

Իր խոսքն է ասել նաև Լուի վան Գալը. «Ուեյն Ռունին գործի հանդեպ գերազանց վերաբերմունք ունի, այդ պատճառով էլ ես նրան ավագ եմ նշանակել: Ես տպավորված եմ, թե ինչպիսի պրոֆեսիոնալիզմով է այս ֆուտբոլիստն աշխատում մարզումների և հանդիպումների ժամանակ: Միաժամանակ, նա հարգանքով է վերաբերվում իմ փիլիսոփայությանը»:

Հայտնի դարձել նաև փոխավագը, ով կիսապշտպան Դարեն Ֆլեթչերն է:

28-ամյա Ռունին «Մանչեսթր Յունայթեդ»-ում հանդես է գալիս  2004 թվականից; Այս ժամանակահատվածում նա Անգլիայի պրիեմիեր լիգայի 307 հանդիպում է անցկացրել՝ խփելով 158 գոլ:

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը այսօր 2-3 աստիճանով կնվազի’