‘Ուեյն Ռունի. «Նա ամեն ինչ ունի Աբրահամին հաղթելու և աշխարհի չեմպիոն դառնալու համար»’

700

Սեպտեմբերի 27-ին Կիլում կկայանա 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և անգլիացի Պոլ Սմիթի մենամարտը:

Թեև  մենամարտը կայանալու է Գերմանիայում, այնուհանդերձ անգլիացին այստեղ աջակիցների  մեծ բանակ կունենա: Սպասվում է, որ Կել կժամանի 2 հազար անգլիացի երկրպագու, որոնց թվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին, ով Սմիթի մոտ ընկերն է:

«Ես հետևում էմ Պոլի բոլոր մենամարտերին: Նա ամեն ինչ ունի Աբրահամին հաղթելու և աշխարհի չեմպիոն դառնալու համար»,- Ռունիի խոսքերն է մեջբերում weser-kurier.de-ն:

Ավելացնենք, որ Արթուր Աբրահամը նույնպես «ֆուտբոլային» աջակցություն ունի: Ինչպես հայտնի է,Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հետևում է հայրենակցի բոլոր մենամարտերին:

Նախորդ հոդվածը‘HighFest թատերական փառատոնի ներկայացումների մուտքն անվճար կլինի ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Չեմ բացառում, որ Էրդողանն էլ կարող է ժամանել Հայաստան’