‘Ուեյն Ռունի. Ուժեղ թիմեր են դուրս մնացել, հույս ունեմ, որ Անգլիան կնվաճի աշխարհի գավաթը’

1963

Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունի կարծում է որ անգլիացիները կարող են պայքարել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Մի քանի ուժեղ թիմեր են դուրս մնացել պայքարից, եւ հնարավոր է, որ Անգլիան շատ հեռու գնա: Հույս ունեմ, որ մեր թիմը կնվաճի աշխարհի գավթը: Հաճելի է Անգլիայի թիմում տեսնել երիտասարդ խաղացողների, շատ էներգիա: Հիմա լավ ժամանակներ են անգլիացի ֆանատ լինելու համար»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Անգլիան հուլիսի 3-ին Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում կխաղա Կոլումբիայի հետ:

Նախորդ հոդվածը‘«Ուկրաինայի ամենաանկեղծ բարեկամը»՝ ըստ Պոռոշենկոյի’
Հաջորդ հոդվածը‘2018 թ. ամենամեծ թվով լրագրողներն Աֆղանստանում են զոհվել’