ՈւԵՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի թեկնածուները

212

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2021-2022 թվականների մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչման հավակնորդների եռյակը։

Մրցանակին հավակնում են Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եւ Անգլիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Հաջորդ տեղերը զբաղեցրել են Եվրոպայի լիգայի հաղթող, գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» ավստրիացի գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները (75 միավոր), իսպանական «Վիլյառեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին (74 միավոր) եւ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն (51 միավոր)։

Դափնեկիրը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ժամանակ։

Նախորդ հոդվածը«Պայծառատեսների» օգնությամբ աղջիկը մորից կորզել է 140 մլն դոլարի կտավներ
Հաջորդ հոդվածըՍիմոնե Ինձագի․ Սպասվում է ծանր եւ տարօրինակ մրցաշրջան