ՈւԵՖԱ. Արսեն Զախարյանն ամենահեռանկարային ֆուտբոլիստների թվում է

110

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 40 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներին (մինչեւ 21 տարեկան), որոնց խաղին պետք է հետեւել 2022 թվականին, հաղորդում է կազմակերպության կայքը։

Ցուցակը կազմել են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փորձագետներն ու լրագրողները։

40 ֆուտբոլիստների թվում են նաեւ Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Գավին ու Նիկո Գոնսալեսը, «Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը, «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն։

Նախորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. «Բարձունքներ, որոնց, ցավոք, ոչ միայն հասու, այլեւ արժանի չէինք
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Թիմում չկա ուժեղ բնավորությամբ խաղացող