‘ՈւԵՖԱ. «ԵԱ-ի նոր ձեւաչափը փոքր հավաքականներին օգնեց զարգանալ»’

1440

զարգանալ»

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Թեոդոր Թեոդորիդիսն ամփոփել է Եվրոպայի առաջնության անցկացման նոր ձեւաչափի արդյունքները: Հիշեցնենք, որ մրցաշարին առաջին անգամ մասնակցում էին 24 հավաքականներ:

«Կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր, ու պետք է գտնենք օպտիմալ բալանսը, որն էլ կքննարկենք առաջնության ավարտից հետո: Մի կողմից մենք մեծացրեցինք մրցակցությունը, եւ փոքր հավաքականներն իրենց ցուցադրելու հնարավորություն ունեցան, նրանց թույլ տվեցինք զարգանալ: Մյուս կողմից էլ ունենք Ալբանիայի օրինակը, որն ստիպված եղավ մի քանի օր սպասել հասկանալու համար, թե արդյոք երրորդ տեղով խմբից դուրս գալո՞ւ է: Երկրորդ պահը. թիմերը հանգստանալու համար քանի օր ունեն»,_ Թեոդորիդիսի խոսքերն է մեջբերում TACC-ը:

Նշենք, որ 2008 թվականի սեպտեմբերին ՈւԵՖԱ-ն որոշեց առաջնության մասնակիցների թիվը 16-ից հասցնել 24-ի: Այսպիսով, որակավորման փուլին մասնակցող 54 հավաքականներից մրցաշարի եզրափակիչ անցան 23-ը, որոնց միացան առաջնությունն ընդունողները՝ ֆրանսիացիները:

Ավելի վաղ Եվրո-2016-ի անցկացման այս ձեւաչափը քննադատել էր Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին:

Նախորդ հոդվածը‘Մանեն Մխիթարյան չէ. «Յունայթեդի» երկրպագուները «Լիվերպուլի» կատարած գործարքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016. Բրազիլիայի հավաքականի կազմը. Նեյմարը թիմում է’