‘ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար. Առայժմ Մախաչկալայում հնարավոր չէ խաղալ’

793

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Մախաչկալայում առայժմ հնարավոր չէ անցկացնել միջազգային հանդիպումներ:

«Եվրոպայի Լիգայի մրցաշարում Անժիի» տնային հանդիպումները Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի սահմաններից դուրս անցկացնելու որոշումը ընդունվել էր մոնիտորինգի արդյունքների հիման վրա: Առայժմ Մախաչկալայում հնարավոր չէ խաղալ:

Եթե իրավիճակը փոխվի, ՈւԵՖԱ-ն կարող է վերանայել իր որոշումը»,- Ինֆանտինոյի խոսքն է մեջբերում Газета.Ru-ն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի տնային հանդիպումները անցկացնելու է Մոսկվայում՝ «Լոկոմոտիվ» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. «Սաֆարովի գործը» սպառնում է տարածաշրջանի երերուն խաղաղությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հայաստանում «հեռախոսային» արդարադատություն է ‘