‘
ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Անգլիան կարող է հայտնվել երրորդ տեղում:
Անգլիական Պրեմիեր-լիգան եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանը սկսել էր որպես աղյուսակի առաջատար՝ 84,41 միավորով: Երկրորդը Իսպանիան էր՝ 84,186, երրորդը՝ Գերմանիան՝ 75,186:
Վերջին պաշտոնական հաշվարկներով, այժմ առաջատարը Իսպանիան է՝ 85,882 միավորով, երկրորդ տեղում Անգլիան է՝ 79,820 միավոր, երրորդ տեղում Գերմանիան է՝ 76,757 միավոր:
Սակայն երկրորդ տեղը պահպանելու համար եվրագավաթներում պայքարը շարունակող բոլոր անգլիական ակումբները՝ «Տոտենհեմը», «Նյուքասլը» եւ «Չելսին» պարտավոր են այսօր հաղթահարել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլը:
Հիշեցնենք, որ այժմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում ոչ մի անգլիական ակումբ չի լինելու, ինչը վատագույն ցուցանիշն է 1995/96 մրցաշրջանից ի վեր:
‘