‘
ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու: Եվրոպական ֆուտբոլի ղեկավար կազմակերպության նախագահի ընտրության համար թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 20-ն էր:
ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են Սլովենիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Հոլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Միխայել Պրագը եւ Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:
ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Աթենքում կայանալիք ՈւԵՖԱ-ի արտահերթ կոնգրեսում:
Պաշտոնը թափուր է կոռուպցիոն սկանդալների հետեւանքով ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելուց ֆրանսիացի Միշել Պլատինիին զրկելուց հետո:
‘