Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈւԵՖԱ) սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը միակ թեկնածուն է կազմակերպության նախագահի հերթական ընտրությունում։ ՈւԵՖԱ-ի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուների գրանցումն ավարտվել է հունվարի 5-ին։ Նախագահի այլ թեկնածու չի առաջադրվել։
Ընտրությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նախատեսված ՈւԵՖԱ-ի 47-րդ կոնգրեսում, հաղորդում է կազմակերպության կայքը։
ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Շանդոր Չանյիի (Հունգարիա) հետ առաջադրվել է նաեւ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արի Լախտին։
Չեֆերինը ՈւԵՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականից եւ կվերընտրվի եւս մեկ քառամյա ժամկետով։