ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականը և ռուսական ակումբները կկարողանան միջազգային ասպարեզ վերադառնալ միայն Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո։
«Որքա՞ն ժամանակով Ռուսաստանը դուրս կմնա եվրոպական մրցաշարերից․ Մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները չավարտվեն»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Sportklub հրատարակությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար Մաքսիմ Միտրոֆանովը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ՝ Ռուսաստանին միջազգային ասպարեզ վերադարձնելու շուրջ։