‘ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Սևիլյա» խաղից առաջ’

839

Oգոստոսի 12, ժամը՝ 22.45, «Կարդիֆ Սիթի» մարզադաշտ

Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Հանդիպման ակնհայտ ֆավորիտը «Ռեալն» է: Այս ընթացքում  մադրիդցիներն ավելի են ուժեղացրել իրենց թիմը: Հիմա Կառլո Անչելոտիի տրամադրության տակ են աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսը, բրազիլական առաջնության լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսը և սեյվերի քանակով իսպանական առաջնության առաջատար Կեյլոր Նավասը: Եվ սա դեռ վերջը չէ. հնարավոր է, որ մոտակա շաբաթվա ընթացքում Իսպանիա տեղափոխվի նաև «Մոնակո»-ի հարձակվող Ֆալկաոն:

Սակայն սուպերգավաթի խաղում «Ռեալը» կցուցադրի ոչ բոլոր նորեկներին: Կառլո Անչելոտին, դեռևս մեկ շաբաթ առաջ, հայտարարել է, որ դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը: Այնպես որ կոստառիկացի դարպասապահը դեռ պետք է սպասի իր դեբյուտին: Դրա փոխարեն,  AS-ի տեղեկացմամբ,հիմնական կազմում կլինեն Կրոսն ու Ռոդրիգեսը: Գերմանացին իր տեղը կզբաղեցնի դաշտի միջնամասում, իսկ կոլումբիացին կփոխարինի Ռոնալդուին եզրում:

Պորտուգալացուն արդեն մի քանի ամիս է, ինչ անհագստացնում է ծնկի վնասվածքը, սակայն ինչպես հաղորդում է իսպանական մամուլը, Ռոնալդուն արդեն բուժել է վնասվածքը և պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին: Որոշումը մարզչինն է. արդյո՞ք Անչելոտին խաղադաշտ կմտցնի նոր-նոր վերականգնված առաջատարին:

Այսоրվա հանդիպումը առանձնահատուկ է ոչ միայն «Ռեալի» նորեկների համար, այլև Գարեթ Բեյլի: Ուելսի հավաքականի կիսապաշտպանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ կխաղա հարազատ Կարդիֆում: Նա երբեք չի պաշտպանել տեղական ակումբների գույնները. դեռևս պատանի եկել է «Սահուտհեմպտոն» և իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել հենց այստեղից: Այսоր Գարեթի համար հիանալի հնարավորություն է ստեղծվել իր երախտագիտությունն հայտնելու հարազատ քաղաքին:

«Սևիլյան» նույնպես ունի իր առավելությունները: Դրանցից մեկը տրամադրվածությունն է: Վերջին տասը տարիների ընթացքում Ունաի Էմերիի թիմը 5 անգամ խաղացել է եվրոպական մրցաշարերի վճռորոշ հանդիպումներում և 4 անգամ հաղթել:

Ուշագրավ է, որ եզրափակիչ հանդիպումներում երկու անգամ թիմի հակառակորդները եղել են իսպանական ակումբները: 2007 թվականին ՈիԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթել է «Էսպանյոլը», իսկ դրանից մեկ տարի առաջ «Սևիլյան» 3:0 հաշվով առավելության է հասել Չեմպիոնների լիգայի հաղթող «Բարսելոնային»: Այնպես որ, անդալուզացիները գիտեն ինչպես հաղթել իսպանական գրանդ ակումբին Եվրոպայի գավաթի մրցաշարերում: Նախоրյակին ևս մեկ հաղթաթղթի մասին է բարձրաձայնել կիսապաշտպան Վիտոլոն. «Կարծում եմ, որ մեր թիմը ավելի լավ մարզավիճակում է, քան «Ռեալը»:

«Սևիլյա»-ի ավագը՝ արգենտինացի Ֆրեդերիկո Ֆասիոն

Իհարկե, պետք չէ մոռանալ նաև այս թիմի կորուստների մասին: «Սևիլյան» զրկվել է երկու առաջատարներից՝ Իվան Ռակիտիչից և Ստեֆան Մբիայից: Համարժեք փոխարինողներ դեռևս չի գտնվել: Ամենաարժեքավոր ձեռքբերումն է դարձել «Ռեյմս»-ի Ջեգոժ Կրիխովյակը:

Լեհ ֆուտբոլիստ Ջեգոժ Կրիխովյակը

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում հակառակորդներն անցկացրել են երկու հանդիպում՝ հարուստ հարձակումներով, հարվածներով, և, բնականաբար, գոլերով: Առաջին փուլում «Սանտյագո Բերնաբեու»-ում տասը գոլ է գրանցվել:  7:3 հաշվով հաղթել են մադրիդցիները: Սակայն, մարտ ամսին «Սևիլյան» հաղթել է 2:1հաշվով: Այդ խաղում «Ռեալը» 26 հարված է կատարել դարպասին, սակայն վերջնական արդյունքում, միևնույնն է , պարտվել է և լքել է մրցաշարայի առաջին հորիզոնականը և այլևս մինչև խաղաշրջանի ավարտը չի վերադարձել այնտեղ: Հավանաբար, արքաների «դահիճը» լինելը «Սևիլյային» դուր է եկել: Տեսնենք ի՞նչ կլինի այս անգամ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանին են դեմել Թուրքիայի քաղաքացիներ` ԶՈՒ շարքերը համալրելու և հայերի դեմ կռվելու նպատակով ‘