ՈւԵՖԱ նախագահ․ Սաուդյան լիգան անիմաստ գումարներ է վատնում

331

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային ակումբների ահռելի ծախսերը տրանսֆերային շուկայում եւ նորեկների բարձր վարձատրությունը։

«Ես չեմ անհանգստանում, որ սաուդյան լիգան կարող է վտանգ ներկայացնել եվրոպական ֆուտբոլի համար։ Ես չեմ կարծում, որ ֆուտբոլը կարելի է գնել։

Տեսել եմ հարցումները, որոնց համաձայն՝ երկրպագուները հետեւում են մրցաշարերին եւ թիմերին, այլ ոչ թե խաղացողներին։ Իսպանիայում հարցվածների 98 տոկոսը չգիտեր, թե որ ակումբ է տեղափոխվել Բենզեման, բայց 100 տոկոսը գիտեր, որ նա խաղացել է Մադրիդի «Ռեալում»։

Մենք տեսնում ենք, որ որոշ խաղացողներ արդեն վերադառնում են Սաուդյան Արաբիայից։ Նրանց մոտեցումը լավագույն տարբերակը չէ ֆուտբոլում։ Սաուդյան լիգան անիմաստ գումարներ է վատնում»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Անցած ամռանը եվրոպական ակումբներից Սաուդյան Արաբիա են տեղափոխվել Նեյմարը, Քարիմ Բենզեման, Սադիո Մանեն, Նգոլո Կանտեն, այլ աստղեր։

Նախորդ հոդվածըԴե Ռոսի. «Մոուրինյուին հարցրեք՝ ինչու էր վախի մասին խոսում, ես բնավորություն եմ տեսնում»
Հաջորդ հոդվածըՌաֆայել Մարկես․ Պատրաստ եմ գլխավորել «Բարսելոնան»