‘ՈւԵՖԱ-ն գործ է բացել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ’

1449

ՈւԵՖԱ-ն Դորտմունդի «Բորուսիայի» դեմ գործ է բացել Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

The Guardian-ի համաձայն՝ այդ գործը կքննարկվի մայիսի 19-ին: Դորտմունդում կայացած խաղից առաջ տեղի է ունեցել հրմշտոց, որի պատճառը եղել են ոստիկաններն ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները: Նրանք փակել են մուտքերից մեկը եւ փորձել արցունքաբեր գազի միջոցով ցրել հավաքվածներին: Դրա հետեւանքով տուժել էին անգլիացի 17 երկրպագուներ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին Լոնդոնում:

Նախորդ հոդվածը‘Յորք. «Ֆերգյուսոնը վան Գալի խաղացողների մեծ մասին կվտարեր»’
Հաջորդ հոդվածը‘Cherchez la femme. Վերջը տղամարդիկ էս գործն էլ են թողնելու կանանց վրա ‘