ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Եվրո-2028-ի եւ Եվրո-2032-ի անցկացման 3 հայտ է ստացել, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
2028թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համատեղ հայտ են ներկայացրել Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան եւ Իռլանդիան։
Թուրքիան Եվրո-2028-ի կամ Եվրո-2032-ի հայտ է ներկայացրել, Իտալիան՝ միայն Եվրո-2032-ի համար։
Ընտրությունը տեղի կունենա 2023թ․ սեպտեմբերին։
Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում։