‘ՈւԵՖԱ-ն երկու ժամով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը ‘

932

ՈւԵՖԱ-ն բավարարել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Եվրոպա լիգայի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպման ժամը փոխելու խնդրանքը։

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիմել էր ՈւԵՖԱ-ին հանդիպումը երկու ժամ ավելի ուժ սկսելու խնդրանքով։ Դա կապված է մանկունիացիների անհանգստության հետ, որ ֆուտբոլասերները չեն կարողանա աշխատանքային օրվա ավարտից հետո ժամանակին հասնել մարզադաշտ։

Մարտի 17-ին Մեծ Բրիտանիայում նշվում է սբ. Պատրիկի օրը, ինչը կարող է ազդել տրանսպորտային ուղիների ծանրաբեռնվածության վրա։ Այսպիսով, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.05-ին, ինչպես մարտի 10-ին նախատեսված առաջին հանդիպումը։

Նախորդ հոդվածը‘Ջանի Ինֆանտինո. «Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների»’
Հաջորդ հոդվածը‘Լևանդովսկի. ««Բավարիան» կարող է պահել Օբամեյանգին, բայց կան նաև Մխիթարյանն ու Ռոյսը»’