‘
Հաջորդ մրցաշրջանից սկսած երկրպագուները կարող են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խաղերի ժամանակ ալկոհոլային խմիչքներ գնել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
ՈւԵՖԱ-ն ճշտումներ է կատարել համապատասխան օրենքում։ Ավելի վաղ երկրպագուները մարզադաշտում և մարզադաշտի տարածքում չէին կարող ալկոհոլ օգտագործել։
«Խաղի կազմակերպիչն իրավունք ունի վաճառել ալկոհոլ մարզադաշտում և դրա տարածքում միայն տեղի օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է ՈւԵՖԱ-ի անվտանգության և իրավունքների մասին կանոնակարգի 36-րդ հոդվածում։
‘