‘
ՈւԵՖԱ-ի միջոցառումների գծով գործադիր տնօրեն Մարտին Կապլենը խոստովանել է, որ Եվրոպայի առաջնության մարզադաշտերի խոտածածկը որակյալ չէ:
«Մենք խաղադաշտերի որակից այնքան էլ գոհ չենք: Առաջին հերթին դա վերաբերում է Մարսելի, Սեն-Դենիի եւ Լիլի մարզադաշտերին: Այսպիսի հեղինակավոր մրցաշարերում խաղադաշտերի որակը պետք է լավագույնը լինի: Եվրոպայի առաջնությունն ընդունող տասը մարզադաշտերից միայն երկուսն են մաքուր ֆուտբոլային վիճակում գտնվում. դրանք Փարիզի եւ Լանսի արենաներն են,_ Կապլենի խոսքերն է մեջբերում TACC-ը: _Մյուսներում կանոնավեր կերպով միջոցառումներ են անացկացվում, որոնք, բնականաբար, ազդում են խաղադաշտերի որակի վրա: Բացի այդ չի կարելի չնշել, որ շինությունների կառուցվածքը խոչընդոտում է խոտածածկի վրա անհրաժեշտ քանակությամբ լույսի ներթափանցմանը»:
‘