‘ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի «Գալաթասարային»(տեսանյութ)’

1234

Թուրքիայի «Գալաթասարային» ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման ընթացքում երկրպագուների պահվածքի պատճառով։

Խաղը երկու անգամ ընդհատվել է տրիբունաներում երկրպագուների անկարգությունների պատճառով, որոնց ընթացքում դաշտ են նետվել ծխացող պարկուճներ ու ճայթրուկներ։ «Գալաթասարայի» որոշ ֆուտբոլիստներ փորձել են հանգստացնել երկրպագուներին, ինչը մի քանի րոպե հաջողվել է, սակայն հետո կրկին անկարգությունները շարունակվել են։

Հանդիպման ավարտից հետո ոստիկանությունն անմիջապես սկսել է միջադեպի մեղավորներին հայտնաբերելու գործողություններ՝ շրջափակելով տրիբունայի այն ենթաբաժինը, որտեղ «Գալաթասարայի» երկրպագուներն էին։

Թուրքական ակումբը ոչ վաղ անցյալում արդեն տուգանվել էր 50 հազար եվրոյով` «Արսենալի» դեմ խաղում նմանատիպ միջադեպի համար։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ինչի՞ սիմվոլ է «նախագա» Վազգեն Մանուկյանը’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողների բողոքն ընդդեմ Բլատերի’