‘ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Պորտուգալիայի, Հունգարիայի և Բելգիայի ֆեդերացիաներին’

1283

Երկրպագուները Եվրո-2016-ում իրենց պահվածքով խնդիրներ են ստեղծել ևս երեք ֆեդերացիաների համար: BBC-ն հայտնում է, որ ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է սկսել Հունգարիայի, Պորտուգալիայի և Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիաների դեմ:

Հունգարացիները մեղադրվում են այն  բանում, որ իրենց երկրպագուները զանգվածաբար խախտել են կարգուկանոնը մարզադաշտում և Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (1-1), ճայթրուկներ են նետել խաղադաշտ:

Բելգիացի երկրպագուները նույն ֆայերներ էին օգտագործել տրիբունայում Իռլանդիայի հավաքականի հետ խաղում (3-0), իսկ պորտուգալացիները ներխուժել էին խաղադաշտ Ավստրիայի հետ խաղի ժամանակ (0-0):

Հունգարիայի գործով լսումները կկայանան հունիսի 21-ին: Մյուս երկու ֆեդերացիների մասին որոշումն ՈՒԵՖԱ-ն կկայացնի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ երկրպագուների պահվածքի պատճառով արդեն տուգանվել է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը 150 հազար եվրոյի չափով, իսկ հավաքականը պայմանականորեն որակազրկվել է: Խորվաթիայի նկատմամբ վճիռը կկայացվի վաղը: 

Նախորդ հոդվածը‘Դեկու. «Ռոնալդինյոն ավելի տաղանդավոր էր, քան Մեսսին և Ռոնալդուն»’
Հաջորդ հոդվածը‘Copa América 2016. հայտնի են կիսաեզրափակիչ փուլի զույգերը’