‘
ՈՒԵՖԱ-ի վերստուգիչ-կարգապահական հանձնաժողովը որոշում է ընդունել պատժել բելգրադյան «Պարտիզանին»՝ եվրագավաթային առաջիկա 2 տնային հանդիպումներն անցկացնելով դատարկ տրիբունաներով և 130 հազար եվրո տուգանքով։
Այս որոշման պատճառը նոր մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում սերբական թիմի խախտումներն էին. հուլիսի 11-ին չեռնոգորյան «Բուդուչնոստիի» հետ (2-0) և հուլիսի 25-ին հունական «Օլիմպիակոսի» հետ (1-3)։ Տեղացի երկրպագուներն օգտագործել էին դյուրավառ նյութեր, դաշտ էին նետել տարբեր առարկաներ, ռասիստական կարգախոսներ գրել, դաշտ ներխուժել։
‘