‘
Ակումբների ֆինանսական վերահսկողության գծով ՈՒԵՖԱ-ի հետաքննչական պալատը սկսել է պաշտոնական հետաքննություն ֆրանսիական ՊՍԺ-ի վերաբերյալ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների համապատասխանության առիթով։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Հետաքննությունը կպատասխանի փարիզյան ակումբի՝ ֆինանսական քաղաքականության անվնասաբերության չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ հարցին՝ տրանսֆերային շուկայում վերջին ձեռքբերումների լույսի ներքո։ Առաջիկա ամիսներին Հետաքննչական պալատը մանրամասն կուսումնասիրի այս գործի բոլոր փաստաթղթերը։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատրաստակամություն էր հայտնել լուրջ պատժել այն ակումբներին, որոնք կխախտեն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։ Չեֆերինը նաև ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ստուգումները կանցկացվեն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
‘