‘
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն չի անցկացնի «Մանչեսթեր Սիթի»-ի հարցով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է BBC Sport-ի լրագրող Ռիչարդ Քոնուեյը՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը խնդրել է ՈՒԵՖԱ-ին հետաքննություն սկսել և պարզել, թե արդյոք «քաղաքայիններ»-ը չեն խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը նոր խաղացողների ձեռքբերման համար ծախսել է 200 միլիոն եվրո, իսկ իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացել է մոտավորապես 100 միլիուն եվրո:
««Մանչեսթեր Սիթի»-ի հարցով ոչ մի հետաքննություն չի անցկացվի՝ կապված ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու հետ: Այն բոլոր տեղեկությունները, որոնցում խոսվում են այդպիսի հետաքննությունների մասին, անհիմն են»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայություն
‘