‘
Իսպանական Marca պարբերականի տեղեկություններով ՈՒԵՖԱ-ն մտադիր է հաստատել 4-րդ փոխարինումը կատարելու կանոնը բոլոր այն մրցաշարերում, որոնք անցկացվում են Ասոցիացիայի հովանու ներքո։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը գոհ է Եվրոպայի երիտասարդական և պատանեկան առաջնությունների հանդիպումներում լրացուցիչ փոխարինումների փորձարկումների արդյունքներից, ինչպես նաև կանանց Եվրոպայի առաջնություններից, և պատրաստ է մշտապես կիրառել այդ կանոնը։ Կազմակերպության կարծիքով 4-րդ փոխարինումը ինչ-որ չափով կօգնի չեզոքացնել մարզիկների ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը։
Չորրորդ փոխարինման կանոնը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի գործկոմում, որը կայացել է Բրատիսլավայում։ Բացառված չէ, որ այն պաշտոնապես կներդրվի մոտ ժամանակներս։
Հավելենք, որ անցած տարի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան թույլ է տվել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլից սկսած հանդիպումների ժամանակ փոխարինում կատարել։
‘