‘
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը չի պատրաստվում օգտագործել տեսակրկնությունների համակարգը:
«Տեսակրկնությունների համակարգը դեռ շատ փորձություններ պետք է անցնի, որպեսզի համոզի ինձ: Մենք չենք մերժում այդ համակարգը, սակայն ՈՒԵՖԱ-ն այն օգագործելու ծրագրեր չունի: Մեզ անհրաժեշտ չէ սպանել խաղի ընթացքը՝ կանգնեցնելով այն յուրաքանչյուր 10-րդ րոպեին»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ տեսակրկնությունների համակարգը սկսել է ակտիվորեն կիրառվել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Այն բազմաթիվ խոսակցությունների առիթ է հանդիսացել: Ոմանք համամիտ են ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ՝ կարծելով, որ այն բացասական է ազգում խաղի ընթացքի և արագության վրա: Իսկ հակառակ կողմի կարծիքով՝ տեսակրկնությունների համակարգը օգնում է մրցավարներին արդար որոշումներ կայացնել:
‘