ՈւԵՖԱ-ն ու եվրոպական ակումբները կքննարկեն Եվրոպայից դուրս ՉԼ-ի խաղեր անցկացնելու հնարավորությունը

80

Առաջատար եվրոպական ակումբները հետաքրքրված են Եվրոպայից դուրս Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցնացնելու նախաձեռնությունում, որը կքննարկվի սեպտեմբերի 20-ին Խորվաթիայում մեկնարկելիք ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստում եւ սեպտեմբերի 22-23-ին Ստամբուլում անցկացվելիք Եվրոպական ակումբների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայում, հաղորդում է ESPN-ը։

Ամբողջ աշխարհում երկրպագուներ ունեցող խոշոր ակումբները ցանկանում են Չեմպիոնների լիգայի հանդիպումներ անցկացնել նաեւ ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում եւ Չինաստանում։ Այս տարածաշրջանների մեծ շուկան թույլ կտա եվրոպական ակումբներին հաղթահարել ֆինանսական դժվարությունները։

Առաջին փորձը կլինի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը Եվրոպայից դուրս անցկացնելը։

Նախորդ հոդվածըՍահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Հաջորդ հոդվածըԸստ Էրդողանի՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն իդեալական չեն