‘ՈւԵՖԱ-ն պայմանականորեն հեռացրել է «Մարսելին» եվրագավաթներից’

1266

«Մարսելը» պատժվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ 2017/18 մրցաշրջանում Եվրոպայի լիգայի անցած խաղարկության փլեյ-օֆֆ հանդիպումներում երկրպագուների վարքագծի պատճառով։ Դրանք «Լայպցիգի» և «Զալցբուրգի» հետ հանդիպումներն են, ինչպես նաև «Ատլետիկոյի» հետ եզրափակիչը։

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Մարսելը» պայմանականորեն մեկ տարով հեռացված է եվրագավաթներում մասնակցությունից։ Փորձաշրջանը կտևի երկու տարի։ Հաջորդ եվրագավաթային տնային հանդիպումը «Մարսելը» կանցկացնի դատարկ տրիբունաների ներքո։ Հաջորդ երեք հանդիպումը «Մարսելը» կանցկացնի մասնակիորեն փակ տրիբունաներում։ Ակումբը նաև տուգանվել է 100 հազար եվրոյով։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն պատրաստ է իր ֆուտբոլիստին զիջել«Ման. Յունայթեդին»’
Հաջորդ հոդվածը‘Էդգար Մանուչարյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ’