‘ՈՒԵՖԱ-ն պատժել է Խորվաթիայի ֆուտբոլի միությանը երկրպագուների պահվածքի համար (տեսանյութ)’

1033

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Խորվաթական ֆուտբոլային միությանը Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Իտալիայի դեմ հանդիպման (1:1) ժամանակ անկարգությունների համար։ Միլանում կայացած հանդիպման ժամանակ խորվաթ երկրպագուներն օգտագործել էին հրավառության նյութեր և բախման մեջ մտել ոստիկանների հետ։

Ռասիզմի դրսևորման, տրիբունաներում անկարգությունների և երկրպագուների կողմից հրավառ նյութերի օգտագործման համար ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Խորվաթիայի հավաքականին զրկել է առաջիկա տնային հանդիպումը հանդիսատեսի ներկայությամբ անցկացնելու իրավունքից։ Խորվաթական ֆուտբոլային միությունը պետք է նաև 80.000 եվրո տուգանք վճարի։

Նախորդ հոդվածը‘Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը խստորեն դատապարտում է’