‘
ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել տուգանել «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը 5 րոպե ուշացումով սկսելու համար:
Բանն այն է, որ «կարմիր սատանաները» հյուրանոցից մարզադաշտ ճանապարհին խցանման մեջ էին ընկել: Ավելի ուշ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո հայտարարել էր, որ ոստիկանությունը հրաժարվել էր ուղեկցել թիմին «Օլդ Թրաֆորդ»:
Բայց Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ ուղեկցում է թիմի ավտոբուսը միայն այն դեպքում, եթե խաղացողների կյանքին վտանգ է սպառնում:
‘