‘
ՈՒԵՖԱ-ն պատժել է սերբիական «Պարտիզանին» հակասեմիթական գործողությունների համար: Եվրոպայի լիգայի հաջորդ հադիպմանը կփակվի տրիբունայի մի հատվածը: Բացի դրանից, թիմը դրամական տուգանք կվճարի:
Եվրոպայի լիգայի «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ (0:0), սերբական ֆանատները հակասեմիթական մեծ ցուցապաստառ էին կախել, ինչպես նաև оգտագործել հրավառության նյութեր և լազերային ցուցիչներ:
Այս իրադարձության հաջորդ оրը «Պարտիզանը» պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար,սակայն դա չի оգնել խուսափելու պատժից:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպայի լիգայի հաջորդ հանդիպմանը «Պարտիզանը» պետք է փակի իր մարզադաշտի մի հատվածը: Ակումբը տուգանվել է նաև 40 հազար եվրոյով:
Եվրոպական լիգայում «Պարտիզանի»հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին «Բեշիկթաշի» հետ:
‘