‘ՈւԵՖԱ-ն ռասիզմի համար պատժել է Ադրբեջանին’

1901

ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ: Պատճառը մայիսին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնության Ադրբեջան — Բելգիա հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուների ռասիստական բնույթի վանկարկումներն են, հաղորդում է haqqin.az-ը:

Բողոքը ներկայացրել էր բելգիական կողմը: Ադրբեջանական կողմը չի ընդունել մեղադրանքները, սակայն ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի հավաքականներից մեկի հաջորդ պաշտոնական հանդիպման ժամանակ փակ կպահի 300-ից ոչ պակաս տեղով տրիբունան: Այդ հատվածում փակցված կլինի No to Racism գրությամբ պաստառ: Դա տեղի կունենա սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրո-2017-ի ընտրական մրցաշարի Ադրբեջան — Ֆարերներ երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Premierleague.com. Մխիթարյանը գոլեր խփելու մեծ պոտենցիալ ունի’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Շփման գծում արձանագրվել են հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ’