‘ՈւԵՖԱ-ն վստահեցրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա’

795

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ։

««ՈւԵՖԱ-ի համար դա նորմալ գործընթաց է՝ ուղարկել աջակցության նամակներ ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին ֆուտբոլիստներին վիզա տրամադրելու համար, և հնարավորություն տալ նրանց մասնակցել  ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերին։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ խաղացողն  երկիր այցելելու  խնդիր չի ունենա և կձեռնարկվեն անվտանգության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-sport24.ru–ի հաղորդմամբ ասված է ՈւԵՖԱ-ի  մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Մխիթարյանը երկու անգամ չի մեկնել Բաքու և չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

Նախորդ հոդվածը‘Արցախից բերված զինծառայողներին պահել են կառավարության շենքի նկուղում. Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Միհրան Հարությունյան. Ցանկանում եմ բոլորին ցույց տալ, որ իմ քաշային կարգում առաջինն եմ’