ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին, «Ռոմային», «Ինտերին», «Միլանին», «Յուվենտուսին»

245

Ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար ՈւԵՖԱ-ն տուգանել է 8 ակումբների։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տուգանվել է 10 միլիոն եվրոյով, իտալական «Ռոման»՝  5 միլիոն եվրոյով, Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը»՝ 4 միլիոն եվրոյով, «Յուվենտուսը»՝  3,5 միլիոն եվրոյով, Իտալիայի չեմպիոն «Միլանը»՝ 2 միլիոն եվրոյով, թուրքական «Բեշիկթաշը»՝ 600 հազար եվրոյով, ֆրանսիական «Մարսելն» ու «Մոնակոն»՝ 300 հազարական եվրոյով։

Եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ՈւԵՖԱ-ի պահանջները չկատարելու դեպքում՝ ՊՍԺ-ի տուգանքը կհասնի 65 միլիոն եվրոյի, «Յուվենտուսինը»՝ 23 միլիոն եվրոյի։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պայմանագիր կնքեց Մարկոս Ալոնսոյի հետ
Հաջորդ հոդվածը+38…+40 աստիճանը չի նահանջում